Քերի Բրեդշոուի եւ Միստեր Բիգի առաջին լուսանկարները «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության նկարահանման հրապարակում

12:49   3 օգոստոսի, 2021

Սառա Ջեսիկա Փարքերն ու Քրիս Նոտը հանդիպել են մի կարդում Նյու Յորքում «And Just Like That…»-ի նկարահանումների ընթացքում։

Կարծես թե տեղեկատվությունը սյուժեի մանրամաների մասին, որն ավելի վաղ հայտնվել էր համացանցում, ճշմարիտ է։ Միստեր Բիգն ամուսնական մատանի չի կրել, նշանակում է՝ նորությունն այն մասին, որ զույգը բաժանվում է, կարող է համապատասխանել իրականությանը։

Ըստ համացանցում հայտնված սցենարի՝ Քերին, ընթրելով լավագույն ընկերների՝ Սթենֆորդ Բլատչի (Ուիլի Գարսոն), Միրանդա Հոբսի (Սինտիա Նիքսոն) եւ Շարլոտա Յորք Գոլդեբլատի (Քրիստին Դեւի) հետ, ասում է, որ իր կյանքում վատ շրջան է․ «Ես փոդքասթ եմ ձայնագրել, լվացել մազերս։ Այո', ես չեմ կերել ու չեմ քնել, բայց, համենայն դեպս, ինձ լավ եմ զգացել ամուսնությանս շնորհիվ։ Հիմա ես ընդամենն այն կանանցից մե՞կն եմ, ում մասին նա հոգ է տանում»- ասում է Սառա Ջեսիկա Փարքերի հերոսուհին։

Հիշեցնենք՝ դերասանուհիները 11 տարի անց վերամիավորվել են՝ ներկայացնելու համար, թե ինչով է ավարտվել սերիալի հերոսուհիների պատմությունը։ 2019թ․-ին հայտնի է դարձել, որ Քիմ Քեթրոլը, որը կատարել է Սամանտայի դերը, սերիալի շարունակությունում չի նկարահանվի։



© NEWS.am STYLE