Մելաձեն եւ Ջանաբաեւան 600 միլիոն ռուբլիով բնակարան են գնել, որը գտնվում է երգչի ճանաչված եղբոր տան մոտակայքում

16:34   3 օգոստոսի, 2021

Երգիչ Վալերի Մելաձեն կնոջ՝ Ալբինա Ջանաբաեւայի հետ գարնանից ապրում է նոր տանը։ Զույգը հասցրել է տեղափոխվել դստեր՝ Ագաթայի լույս աշխարհ գալուց առաջ։ «Էքսպրես Գազետա»-ի հաղորդմամբ՝ առանձնատունը գտնվում է Մոսկվայի մերձակայքում՝ Millennium Park ավանում, որն անվանում են նաեւ մերձմոսկովյան Վենետիկ։ Ընտանիքը տան վրա 600 միլիոն ռուբլի է ծախսել։

Այժմ Վալերին եւ Ալբինան ապրում են Կոնստանտին Մելաձեի եւ Վերա Բրեժնեւայի հարեւանությամբ։ Բնակարանի հարեւանությամբ այգի եւ ծառուղի կա զբոսանքի համար, ուր զույգը կարող է զբոսնել դստեր՝ Ագաթայի հետ։ Աստղային ընտանիքը նաեւ մեծ լճակ ունի, ուր կարող է հանգստանալ երեխաներից։ Մելաձեի նոր տանն այլեւս գինու սենյակ չկա, սակայն պահեստանոց կա, ուր Ալբինան կարող է պահել ձմռան պաշարները։

меладзе и джанабаева

Ի դեպ, պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն ավելի վաղ պատմել է, որ երեք տուն ունի՝ Կիեւում, Մոսկվայի մերձակայքում, ինչպես նաեւ Իտալիայի հյուսիսում՝ Գարդա լճի ափին։ Մելաձեն մեծ տարիքում ծրագրում է ապրել հենց իտալական վիլլայում եւ այն ուժի վայր է համարում։

 



© NEWS.am STYLE