«Տաղանդավոր աղջիկ». Մարիամ Ադամյանի լուսանկարը

12:12   3 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ադամյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարն արվել է բնության գրկում։ Դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում ու արձակել է մազերը։ Մարիամ Ադամյանը նախապատվություն է տվել բնական դիմահարդարմանը, կերպարն ամբողջացրել է խոշոր ականջօղերով։ Լուսանկարը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները դերասանուհուն դրական խոսքեր են գրել․ «Տաղանդավոր աղջիկ»։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Մարիամը հավաքել էր մազերն ու ցույց տվել բնական գեղեցկությունը. նա շպարված չէր։ Թեեւ դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE