«Երբեք մյուսներին թույլ մի տվեք համոզել ձեզ, թե ինչ-որ բան բարդ է կամ անհնար». Լիլիթ Բասյան

17:11   3 օգոստոսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Լիլիթը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ կանաչ շապիկի հետ։ Սննդաբանը սպորտային կոշիկ է ընտրել ու արձակել մազերը։ «Երբեք, երբեք մյուսներին թույլ մի տվեք համոզել ձեզ, թե ինչ-որ բան բարդ է կամ անհնար»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Լիլիթը մեկնաբանություններում գրել էր․ «Երբ սկսում ես գնահատել կյանքդ, քեզ դնում ես առաջին տեղում»։



© NEWS.am STYLE