«Կոպիտ վարքագիծ է դրսեւորում». Ալեքսանդր Շոուայի դուստրը երես է թեքել հորից

15:02   3 օգոստոսի, 2021

Ալեքսանդր Շոուան գանգատվել է, որ ավագ դստեր հետ հարաբերությունները վերջնականապես փչացել են: Մայան հորից նեղացել է մանուկ հասակում, երբ երգիչը հեռացել է ընտանիքից ու զբաղվել կարիերայով։ Արտիստը երկար տարիներ չի շփվել դստեր հետ, սակայն հետո հաջողվել է խոսել ու հաշտվել, սակայն, թվում է, դա երկար չի տեւել։

«Նեպարա» խմբի մենակատարը հայտարարել է, որ Մայան իր կյանքից ջնջել է իրեն։ Նա դադարեցրել է շփումը հոր հետ եւ նրա հետ կապ չի հաստատում։ Աալեքսանդրն անհանգստանում է, որ նրա հետ կարող էր ինչ-որ բան տեղի ունենալ, քանի որ չի կարողանում հակառակում համոզվել։

«Մայան շատ քմահաճ երեխա է։ Նա ամեն ինչ ավելի լավ գիտի եւ ավելի լավ է կարողանում, ամենալավն է։ Եվ թվում է՝ կարծում է, որ նորմալ է կոպիտ վերաբերվել ծնողի հետ եւ նման վարքագիծ դրսեւորել։ Առայժմ չեմ ցանկանում ներկայացնել մեր վեճի մանրամասները։ Հույս ունեմ, որ նրա հետ ոչինչ տեղի չի ունեցել»,- Շոուայի խոսքերը մեջբերել է StarHit-ը։  

Во втором браке артист воспитывает 7-летнюю дочь Таисию

Երաժիշտի դուստրը հոր հետքերով չի գնացել եւ պատրաստվում է լրագրող դառնալ։ Նա սովորում է մայրաքաղաքի բուհերից մեկում։ Ալեքսանդրը նախկինում տված հարցազրույցներում քննադատել է դստերը, իբրեւ նա ուսման համար բավականաչափ ջանքեր չի ներդնում։

Շոուան ձգտում է կրտսեր դստեր՝ յոթամյա Տաիսիայի դաստիարակության հարցում չկրկնել իր սխալները։ Արտիստը նրա հետ խիստ է, սակայն միայն այն ժամանակ, երբ կարեւոր է համարում կոպտություն ցուցաբերել։

Ի դեպ, Շոուան չի շփվում նախկին զուգընկերոջ՝ Վիկտորյա Տալիշինսկայայի հետ։ Նրանց դուետը փլուզվել է 2012թ․-ին։ Նրանք փորձել են վերամիավորվել, սակայն փորձը ձախողվել է։ Լուրեր էին պտտվում, որ պատճառ է դարձել երգչի բռնակալական վարվելակերպը։ Ընդ որում, նա երգիչը նշում է, թե կոնֆլիկտների պատճառ է դարձել այն, որ Տալիշինսկայան չի ցանկացել լրջորեն զբաղվել մասնագիտությամբ։

 



© NEWS.am STYLE