«Մայրամուտն ինձ բուժեց, երբ ամբողջ երկինքը չկարողացավ». Ժաննա Բուտուլյանի լուսանկարը Թունիսից

15:39   3 օգոստոսի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հանգստի է մեկնել Թունիս, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Ժաննան սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Մայրամուտն ինձ բուժեց, երբ ամբողջ երկինքը չկարողացավ»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին մուգ գույնի շապիկ էր կրում ու ամառային տաբատ․ հագուստն ընդգծում էր գեղեցիկ արեւայրուքը։ Ժաննան հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել դերասանուհուն։



© NEWS.am STYLE