Հայտնի է «Մատանիների տիրակալի» մոտիվներով սերիալի թողարկման օրը

20:08   3 օգոստոսի, 2021

Սերիալի պրեմիերան, որը նկարահանվել է գրող Ջոն Թոլկինի վեպի եւ ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» կինոեռերգության մոտիվներով, տեղի կունենա 2022թ․-ի սեպտեմբերի 2-ին։ Թողարկման օրվա մասին հայտարարվել է նախագծի Twitter-ի էջում։  

Մեկնաբանություններում հետեւորդները սերիալի հեղինակներին խնդրել են խուսափել ժամանակակից քաղաքականության եւ միտումների հիշատակումներից։ Նրանք քննարկել են նաեւ սերիալի կադրը, որը հրապարակվել է հաշվում։ Երկրպագուները ենթադրում են, որ լուսանկարում պատկերված է Վալինորը, որը հայտնի է որպես «անմահների երկիր»։  

Ավելի վաղ սպասվում էր, որ սերիալը, որը նկարահանվել է «Amazon Prime» հարթակի համար, կթողարկվի 2021թ․-ին։ Հեռուստանախագծի գործողությունները ծավալվում են նախքան եռերգրության իրադարձությունները։ Սերիալն արդեն իսկ դարձել է ամենաթանկարժեքը պատմության ընթացքում։

 



© NEWS.am STYLE