Drake-ն իր սկավառակը կթողարկի նույն օրը, ինչ Քանյե Ուեսթի «Donda»-ն

22:12   3 օգոստոսի, 2021

Drake-ը հայտարարել է, որ իր նոր՝ «Certified Lover Boy» սկավառակի աշխատանքներն ավարտված են, եւ ինքը պատրաստ է թողարկել այն։ Ռեփերն այդ մասին պատմել է «Sound 42» ռադիոյի եթերում «Fry Yiy Fridays» շոուի եթերում։

«Սկավառակը պատրաստ է։ Անհամբերությամբ սպասում եմ այն ձեզ ներկայացնելու հնարավորությանը։ «Certified Lover Boy»-ը մոտենում է, եւ սա բոլորի համար է, ովքեր կկանգնեն ճանապարհին»,- հայտարարել է Drake-ը։ Երկրպագուները կարծում են, որ վերջին արտահայտությունը վերաբերում է Քանյե Ուեսթին, որը ծրագրում է իր «Donda» սկավառակը թողարկել օգոստոսի 6-ին, եւ որ «Certified Lover Boy»-ը կթողարկվի նույն օրը։

Ավելի վաղ Drake-ը կանադացի ռեփեր Smiley-ի հետ ստեղծված երգը թողարկել է «Over The Top» երգը նույն օրը, երբ ծրագրված էր Քանյեի «Donda» սկավառակի թողարկումը։ Սոցիալական ցանցի օգտատերերը կարծում են, որ Drake-ը, որն արդեն մի քանի տարի է՝ կոնֆլիկտ ունի Քանյեի հետ, բաց չի թողնի ուշադրությունն իր վրա կենտրոնացնելու հնարավորությունը։ Սակայն ինսայդերները հերքել են այդ տեղեկատվությունը։



© NEWS.am STYLE