Լուսինե Թովմասյանի լողափնյա կերպարը Կիպրոսից

18:42   3 օգոստոսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հանգստի ընթացքում արված նոր լուսանկար է հրապարակել։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը լողափնյա կերպարում է։ Լուսինեն հավաքել է մազերը, արեւային ակնոց է կրում։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին՝ Կիպրոսում։ «Լողափնյա կյանքը նշանակում է երջանիկ կյանք»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ Լուսինեն ցույց էր տվել բնական գեղեցկությունը։ Նա կադրում առանց շպարի էր, մազերը հավաքված էին։ Գեղեցկուհին լուսանկարվել էր լողափին։ Հրապարակմանը կից գեղեցկուհին նշել էր, որ գտնվում է Կիպրոսում։



© NEWS.am STYLE