Տոպ՝ լայնեզր տաբատի համադրությամբ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը Բարսելոնայից

19:09   3 օգոստոսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին Իսպանիայում է, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։

Նոր կադրերում երգչուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ տոպ, լայնեզր տաբատ։ Աստղիկը հավաքել է մազերն ու հագուստի գույնի գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ վզնոցները։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել։

Օրերս տեղադրված կադրերում Աստղիկ Սաֆարյանը սեւ հագուստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու գլխաշոր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր պայուսակը։ «Ցանկացած դժբախտության դեմ երկու բուժում կա՝ ժամանակ եւ լռություն»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE