Մեգան Մարքլը «համեստ» տոն է ծրագրում 65 հյուրի համար իր 40-ամյակի առիթով. հեղինակը Քիմ Քարդաշյանի միջոցառումների կազմակերպիչն է

10:03   4 օգոստոսի, 2021

Օգոստոսի 4-ին Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը 40 տարեկան է դառնում։ Ինսայդերները հայտնել են, թե ինչպես է արքայազն Հարիի կինը որոշել անցկացնել այդ յուրահատուկ օրը։

Մեգանը տոնին 65 մարդու է հրավիրել հարազատներից ու ընկերներից։ Դքսուհին մանրամասն ծրագրել է տանն անցկացվելիք երեկույթը եւ կազմակերպմանը ներգրավվել է միջոցառումների ոլորտում պրոֆեսիոնալ Քոլին Քոուին, որին դքսուհուն խորհուրդ է տվել մտերիմ ընկերուհին՝ Օփրա Ուինֆրին։ Նա Հոլիվուդում ամենահայտնի իվենթ մենեջեներից է․ նրա հաճախորդների ցանկում են Քիմ Քարդաշյանը, Թոմ Քրուզը եւ Ջենիֆեր Էնիսթոնը, իսկ 2018թ․-ին զբաղեցրել է ամերիկյան «Vogue» ամսագրի լավագույն հարսանեկան կազմակերպիչների ցանկի առաջին տեղը։ Հյուրերի ցանկում կլինեն Մարքլի մտերիմները եւ նրա մի քանի հայտնի ընկերներ ԱՄՆ-ից։

Հաղորդվում է, որ զույգը չի խախտի քովիդի սահմանափակումների կանոնները, քանի որ Կալիֆոռնիայում արդեն իսկ հանել են շատ արգելքներ։

 



© NEWS.am STYLE