Բիլ Մյուրեյը պատմել է, թե ինչպես է նկարն իրեն փրկել ինքնասպանությունից

23:09   3 օգոստոսի, 2021

Դերասան Բիլ Մյուրեյը պատմել է, թե ինչպես է նկարն իրեն փրկել ինքնասպանությունից։ Նրա մասնակցությամբ տեսանյութը վիրուսային է դարձել Twitter-ում։

Արտիստը խոստովանել է, որ իր հայտնիության գագաթնակետին խորը դեպրեսիայի մեջ է եղել եւ մտածել է խեղդվել Միչիգան լճում: Քաղաքում զբոսնելիս նա մտածել է ինքնասպան լինելու մասին եւ հայտնվել Չիկագոյի արվեստի ինստիտուտում: Այնտեղ նա տեսել է Ժյուլ Ադոլֆ Բրետոնի «Արտույտների երգը» կտավը, որտեղ դաշտի մեջտեղում պատկերված է մի կին։

«Ես մտածեցի․ «Դե, կա մի աղջիկ, որն այս կյանքում քիչ հեռանկարներ ունի, բայց արեւը դեռ շողում է, եւ նրա մոտ եւս մեկ շանս է առաջանում»: Ես կարծում եմ, որ դա ինձ ինչ-որ զգացողություն է տվել, որ ես նույնպես մարդ եմ, որը եւս մեկ շանս ունի ամեն անգամ, երբ արեւը բարձրանում է», - ասել է Մյուրեյը։

Բիլ Մյուրեյն ամերիկացի դերասան եւ ռեժիսոր է, «Ոսկե գլոբուս» եւ BAFTA մրցանակների դափնեկիր:



© NEWS.am STYLE