Դավան Հայաստանում է. ի՞նչ նպատակով է Ռուսաստանի ամենահայտնի բլոգերներից մեկն այցելել հայրենիք ու ինչո՞ւ է ցանկացել հանդիպել «Ամարաս»-ին (ֆոտո/վիդեո)

16:20   3 օգոստոսի, 2021

Հայկական ծագում ունեցող հայտնի ռուս բլոգեր եւ երգիչ Դավան (Դավիթ Մանուկյան) այս օրերին Հայաստանում է: NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ բլոգերը հայրենիք է ժամանել բարեգործական նպատակով եւ այստեղ անցկացնելու է մի քանի օր:

Այս ընթացքում Դավան հասցրել է ոչ միայն զբոսնել Երեւանով, այլեւ՝ այցելել Արմավիր, լինել այն դպրոցում, որտեղ դասավանդել է իր մայրը եւ որի տնօրենը եղել է իր տատիկը, տեսնվել ընտանիքի անդամների ու հարազատների հետ, համտեսել հայկական ուտեստներ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Բլոգերը հանդիպել է նաեւ  «Ամարաս» պարային համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանին ու համույթի սաներին, ընդ որում՝ Դավան հենց ինքն է ցանկություն հայտնել հանդիպելու, քանի որ ինչպես խոստովանել է` շատ է հավանել «Ամարաս»-ի՝ իր երգերի ներքո արված պարային համարները: Հանդիպման ընթացքում Դավան ոչ միայն ջերմորեն շփվել, այլեւ` պարել է խմբի սաների հետ ու համատեղ տեսնյութեր նկարահանել: Վիկա Մարտիրոսյանն ու ռուսական շոու-բիզնեսում հայտնի բլոգերը ծանոթացել են մեկ տարի առաջ, սակայն միայն երեկ են կարողացել շփվել նաեւ օնլայն հարթակից դուրս, եւ ինչպես նշել է պարուհին՝ ջերմ տպավորություններ ունի այդ հանդիպումից:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Դավայի ու «Ամարաս»-ի հանդիպման չհրապարակված տեսանյութերը NEWS.am STYLE-ին տրամադրել է Վիկա Մարտիրոսյանի մենեջեր Լիլինան:

Հայաստանում Դավային ուղեկցում է նաեւ փոքրիկ բլոգեր Միլանան, որի հետ Դավան հաճախ ներկայացնում է սոցիալական եւ հումորային բնույթի հոլովակներ: Բլոգերն իր այցի հետաքրքրիր դրվագներով, պարբերաբար, կիսվում է ինստագրամյան հետեւորդների հետ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE