Դավիթ Քոչարովը նշանակվել է Rutube-ի գլխավոր պրոդյուսեր

17:58   3 օգոստոսի, 2021

«Goose Goose Films» ստուդիայի հիմնադիր Դավիթ Քոչարովը նշանակվել է Rutube-ի գլխավոր պրոդյուսեր, Sostav-ին հայտնել են «Գազպրոմ մեդիայի» մամուլի ծառայությունից։  

Դավիթը պատասխանատու կլինի բովանդակության, կոնտենտ մարկետինգի եւ Rutube Originals-ի թողարկման համար։ Ավելի վաղ նա եղել է «ivi» հարթակի գլխավոր պրոդյուսեր, իսկ 2019թ․-ին զբաղեցրել է «СТС» հեռուստաալիքի՝ մարկետինգի գծով տնօրենի պաշտոնը։

Քոչարովը գովազդի եւ մարկետինգի ոլորտում աշխատում է 2008թ․-ից։ Իր կողմից հիմնված «Fruktoza» գովազդային կազմակերպությունում նա պատասխանատու էր համացանցում գովազդի եւ վիրուսային տեսանյութերի համար։ 2013-2015թթ․ զրոյից հաջողությամբ զբաղվել է «ТНТ» հեռուստաալիքի SMM-ի թողարկմամբ ու սոցիալական ցանցերով։ 2019թ․-ին նա «СТС» հեռուստաալիքով մարկետնգի գծով տնօրեն է եղել, ուր թողարկել է «Ֆորտ Բոյար», «Дылды», «Խոհանոց» նախագծերը։ Նա 2019թ․-ից մինչ այժմ աշխատում էր որպես «ivi» հարթակի գլխավոր պրոդյուսեր։ Քոչարովը համանուն պաշտոնում զբաղվել է իր առցանց կինոթատրոնի թողարկմամբ։  

Ավելի վաղ «Գազպրոմ մեդիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտնել էր հոսթինգին պատկանող «Rutube» հարթակը նորացնելու ծրագրերի մասին։ Հարթակը պետք է դառնա YouTube-ի որակյալ համանմանը՝ մոնետիզացիայի տարբեր մեխանիզմներով։ 



© NEWS.am STYLE