Մոսկվայի փողային համույթի անմոռանալի համերգը՝ Գառնիում

21:01   3 օգոստոսի, 2021

Օգոստոսի 13-ին՝ ժամը 19։00-ին, «Moscow Classic Ensemble»-ը հրավիրում է «Գառնի» պատմամշակութային  տաճարում  կայանալիք  յուրօրինակ բարեգործական համերգի:  Մոսկվայի փողային անսամբլի  մասնակցությամբ  համերգի  ծրագրում կհնչեն Ա․ Խաչատրյանի, ԱԲաբաջանյանի, Կ․Դեբյուսսի, Ի․ ՖՍտրավինսկու,  ԷԳրիգի ստեղծագործությունները։ Միջոցառման հանդիսավոր բացումը կպարգևի անմոռանալի պահեր՝ անսամբլի կատարմամբ կհնչի Արամ Խաչատրյանի հայտնի «Սուսերով պարը» յուրատիպ գործիքավորմամբ՝ բուգի վուգի ոճով։

Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ձեռքի աշխատանքները։ Ցուցադրության ընթացքում կլինի նաև ցուցահանդես-վաճառք։

Միջոցառման կազմակերպիչները «Moscow Classic Ensemble»  «Երեխաները ցանկանում են նվագել» խորագիրը կրող  բարեգործական համերգից ստացված հասույթով   նախատեսում են   նաև երաժշտական գործիքներ  ձեռք բերել  Հադրութից և Շուշիից  տեղահանված ու Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում  բնակվող  այն երեխաների համար, ովքեր ուսանել են  Արցախի Հանրապետության երաժշտական դպրոցներում և հիմա  ունեն երաժշտական գործիքների  կարիք։



© NEWS.am STYLE