15:25 8 հոկտեմբերի, 2013Գարիկ Մարտիրոսյանի հայտարարությունն աննախադեպ իրարանցում է առաջացրել: Ռուսական շոումեն Գարիկ Մարտիրոսյանը լեգենդար երգչուհուն դատարկամիտ է անվանել, գրում է Rusinfo-ն:
Գարիկն այդ միտքը հնչեցրել է ուկրաինական «Ինչպես երկու կաթիլ» նախագծում: Նախագծի բնույթը լեգենդար երգիչներին նմանակելն է:
Մասնակիցներից Եվա Բուշմինան հանդես է եկել Շերի կերպարով: Երգչուհու կատարումից հետո Գարիկը գովերգել է նրան եւ վատ արտահայտվել Շերի մասին:
Մարտիրոսյանի կարծիքով Շերն ընդամենը դատարկամիտ երգչուհի է, ով 40 տարվա ընթացքում մեկ ալբոմ է թողարկել եւ ընդամենը մեկ հիթի երգչուհի է: Այդ կերպարի տակ ոչինչ չկա:
Նա շնորհակալություն է հայտնել Եվային, որ նա կարողացել է այդ դատարկության մեջ իրենից մի մաս մտցնել:
Սակայն երգչուհու ռուս եւ ուկրաինացի երկրպագուներն այդ կարծիքը վիրավորական են համարում եւ հեռուստաընկերությունից պահանջում են, որպեսզի Գարիկ Մարտիրոսյաը ներողություն խնդրի Շերից: