«Մի անգամ Բեւեռլի Հիլսում»․ Լիլի Մորտոյի եւ սիրելիի տեսանյութը

23:33   3 օգոստոսի, 2021

Սկանդալային շիկահեր, Women’s club-ի մասնակից, մոդել Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

View this post on Instagram

A post shared by LILI MORTO (@lili.morto.official)

Իր Instagram-յան էջում տեղադրված նոր հոլովակում Լիլին պատկերված է սիրելիի հետ։ Նրանք քայլում են փողոցով՝ Բեւեռլի Հիլսով։ Լիլին կրում է ուլտրակարճ զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերն ու բարեմասնությունները, բարձրակրունկներ։ Նրա մազերն արձակված են, վառ շպարով է։ Հրապարակմանը կից Լիլին անգլերեն լեզվով գրել է․ «Մի անգամ Բեւեռլի Հիլսում»։



© NEWS.am STYLE