ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   4 օգոստոսի, 2021

ԽՈՅԵՐ

Ձեր հարաբերությունները սիրելիի հետ զարգանում են այնպես, ինչպես դուք ցանկանում էիք։ Բայց արդյոք դուք չե՞ք ձանձրանում, փոփոխությունների կարիք չունե՞ք։

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին իրեն միայնակ կզգա։ Աշխատեք նրանից մեկ քայլ անգամ հեռու չգնալ։ Այդպես նրա համար լավ կլինի, իսկ ձեզ համար՝ հանգիստ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր հակված կլինեք ինքներդ ձեզ հոգեկան ցավ պատճառելու։ Բայց դա կարող է փոխանցվել նաեւ ձեր սիրելի անձնավորությանը, ինչը բոլորովին անտեղի կլինի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա ձեզ ինչ-որ բան խնդրել կամ համոզել ինչ-որ բանում։ Դուք ինքներդ պետք է փորձեք հասկանալ նրա հոգում եղածը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ 

Վերջապես դուք կտեսնեք ձեր երկրորդ կեսի իրական դեմքը։ Նա այսօր իրեն կպահի այնպես, ինչպես սովորաբար պահում է առանց ձեզ։ Դուք պետք է որոշեք՝ ձեզ նման կողակից պե՞տք է, թե՞ ոչ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր  փոքր սիրախաղը գործընկերների հետ միայն կամրացնի սիրելիի հանդեպ ձեր զգացմունքները։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք չեք ցանկանա մտորել ոչ ձեր, ոչ ձեր զուգընկերոջ զգացմունքների մասին, այլ միայն վայելել ամեն վայրկյանը նրա կողքին։ Վատ չէ, սակայն չարժե շատ տարվել դրանով։

ԿԱՐԻճՆԵՐ

Ձեր սիրելին կարեւոր նորություն ունի, որը վերաբերում է ձեր հարաբերություններին։ Թե ինչպիսին կլինի այն՝ վատ, թե լավ, դեռ հայտնի չէ։ Պատրաստ եղեք ցանկացած բանի։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին դժվարությամբ կհասկանա ձեր ցանկությունը՝ նրա հետ անցկացրած ամիսները ամփոփելու վերաբերյալ։ Դե ինչ, ստիպված եք գաղտնի անել ձեր վերլուծությունները։ 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ սիրելիի հետ հարաբերությունների որոշ ավանդույթներ ձեզ նյարդայնացնում են։ Դրանցից ազատվել է պետք աստիճանաբար եւ սիրելիի համար աննկատ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ամենաբարենպաստ ժամանակահատվածը անձնական կյանքը դասավորելու համար օրվա սկիզբն է այսօր։ Գործի անցեք։

ՁԿՆԵՐ

Լավ օր է սիրելիի հետ կյանքի իմաստի շուրջ խորհելու։ Միայն թե՝ խուսափեք քննարկել կենցաղային հարցեր, կենտրոնացեք միայն վեհ գաղափարների վրա։



© NEWS.am STYLE