«Գահերի խաղի» դերասանը զայրացել է բռնաբարության տեսարանի վերաբերյալ հարցից հետո

18:39   4 օգոստոսի, 2021

Դերասան Ջեյսոն Մամոան, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Դրոգոյի դերակատարմամբ, կտրուկ է արձագանքել սերիալում բռնաբարության տեսարանի վերաբերյալ հարցին, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Դերասանի հերոսը ոտնձգել է դեռատի Դեյներիս Թարգարիենի նկատմամբ, որի կերպարը մարմնավորում էր Էմիլա Քլարկը։ Մամոան նշել է, որ իրեն դուր չի գալիս լրագրողի հարցը։ Բայց նաեւ խոստովանել է, որ այդ պահն ահրաժեշտ է եղել Դրոգոյի բնավորությունը ցույց տալու համար։ Հարկավոր էր Չինգիսխանի նման մեկին ցույց տալ, հավելել է Մամոան։

Նրա խոսքով՝ դերասանները խաղալուց բացի այլ ընտրություն չունեն։ Որոշումը պրոդյուսերներինը, սցենարիստներինն եւ ռեժիսորներինն է, իսկ արտիստները չեն կարող ազդել դրա վրա։ «Տհաճ հարց է»,- եզրափակել է Մամոան։

15 самых романтичных цитат из сериалов, которые мы всегда будем помнить

Ավելի վաղ Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն, որը սերիալում կատարել է Ջեյմե Լանիստերի դերը, նվաստացուցիչ է համարել գործընկերոջ՝ Էմիլիա Քլարկի աշխատանքը շոուում, որը մարմնավորել է Դեյներիս Թարգարինեի կերպարը։ «Էմիլիայի համար առաջին եթերաշրջանը շատ բարդ եւ նվաստացուցիչ է եղել, քան որ այն, ինչի միջով անցնում է նրա հերոսը, պարզապես սարսափելի է»,- հայտարարել է արտիստը։

Սերիալի առաջին մասում Դեյներիսն ամուսնանում է Դրոգոյի հետ, որն իրենց ամուսնական գիշերը բռնաբարում է նրան։ Նշվում է, որ Ջորջ Մարտինի «Գահերի խաղը» գրքում, որի հիման վրա նկարահանվել է սերիալի առաջին եթերաշրջանը, կերպարների միջեւ սեռական հարաբերությունը տեղի է ունենում համաձայնությամբ։



© NEWS.am STYLE