Մեթ Դեյմոնը դստեր նկատողությունից հետո դադարել է հոմոֆոբ հայհոյանքներ օգտագործել

14:37   4 օգոստոսի, 2021

Հոլիվուդյան դերասան Մեթ Դեյմոնը զղջում է, որ իր բառապաշարում հոմոֆոբ հայհոյանքներ է գործածել։ Ամերիկացի դերասանը զղջացել է դստեր նկատողություններից հետո, հայտնում է
The Sunday Times-ը։

Արտիստը խոստովանել է, որ երբ ինքը երեխա է եղել, իր շրջապատից շատերն են գործածել «faggot» բառը, սակայն այն կոչված չէր վիրավորելու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։ Դերասանը մի քանի ամիս առաջ կատակել է եւ գործածել այդ հայհոյանքը, ինչին ի պատասխան դուստրը նկատողություն է արել։

«Ես դստերս բացատրեցի, որ այդ բառը հաճախ էին գործածում։ Նա չհավատաց, որ երբեւէ կարող էին պարզապես հայհոյել։ Ի ուրախություն ինձ նա կարողացավ հստակ բացատրել, որ որքան էլ տարածված լինի, այդ բառը կարող է վիրավորական լինել ԼԳԲՏ համայանքի համար։ Ես ոչ միայն համաձայնեցի նրա հետ, այլեւ հիացա նրա ոգեւորությամբ, արժեքներով ու արդարության ձգտումով»,- ասել է Դեյմոնը։ Տեղի ունեցածից հետո նա դադարել է արտաբերել հայհոյանքը։

 



© NEWS.am STYLE