«Մի կրկնեք իմ սխալները». Հյու Ջեքմանը մաշկի քաղցկեղ ունի

11:47   4 օգոստոսի, 2021

Երկրպագուները Հյու Ջեքմանին սիրում են «Ռոսոմախ», «Մեծագույն շոումեն» եւ այլ նախագծերում փայլուն դերերի համար։ Դերասանը, սակայն, պայքարում է ծանր հիվանդության դեմ, որը նրան խանգարում է մասնակցել նկարահանումներին։ Հյուն մաշկի քաղցկեղ ունի, եւ նրա դեմքին ժամանակ առ ժամանակ նորագոյացություններ են հայտնվում, որոնք արգելակում են աշխատանքը կինոյում եւ նրան խանգարում ապրել։

Մի քանի տարի առաջ Ջեքմանն արդեն իսկ վիրահատություն է արել՝ հույս ունենալով, որ հիվանդությունը կնահանջի։ Սակայն նա վերջերս Ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում դիմակով է։ «Խնդրում եմ, ձեր մաշկն ավելի հաճախ ստուգեք, մի կրկնեք իմ սխալները։ Մի կարծեք, թե դա ձեզ հետ տեղի չի ունենա եւ առաջին հերթին արեւապաշտպան քսուք օգտագործեք»,- հետեւորդներին է դիմել Ջեքմանը։

View this post on Instagram

A post shared by Hugh Jackman (@thehughjackman)

Դերասանի խոստովանությունը տխրեցրել ու շոկի է ենթարկել երկրպագուներին։ Նրանք մեկնաբանություններում չեն թաքցրել իրենց հույզերը։ «Սիրտս կոտրված է»․ «Միայն թե ոչ նորից, խնդրում եմ», «Դու հիանալի տեսք ունես նաեւ այսպես», «Եղբայր, Հյու, դիմացիր», «Հույս ունենք, որ դու շոտով կապաքինվես»,- գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE