Քիթ Հարինգթոնն իր հոգեբանական խնդիրները կապել է «Գահերի խաղի» եզրափակչի հետ

15:33   4 օգոստոսի, 2021

«Գահերի խաղի» աստղ Քիթ Հարինգթոնը «The Jess Cagle Show» ռադիոշոուի ընթացքում խոստովանել է, որ դաժան, լարված ու հուզառատ սերիալը իրականում «ուղղակիորեն» կոտրել է իրեն։ Քիթը սերիալի վերջաբանից առաջ վերականգնողական կենտրոն է գնացել՝ երկրպագուներին ստիպելով անհանգստանալ։

«Անկեղծ ասած՝ ես սերիալից հետո եւ նախագծի եզրափակչի վրա աշխատանքի ընթացքում հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ եմ ունեցել։ Կարծում եմ՝ դա ուղղակիորեն կապված էր շոուի բնույթի եւ նրա հետ, ինչով ես զբաղվել եմ երկար տարիներ»,- Ջոն Սնոուի դերակատարի խոսքերը մեջբերել է The Hollywood Reporter-ը։

2019թ․-ի մայիսին՝ նույն ժամանակ, երբ ավարտվեց «Գահերի խաղը», Հարինգթոնը «անձնական հարցերով» դիմել է հոգեբանական եւ վերականգնողական կենտրոն, ինչն ակտիվորեն քննարկվել է մամուլի կողմից։



© NEWS.am STYLE