Փի Դիդին պարզաբանել է նախկին ընկերուհու՝ Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի վերամիավորումը ծաղրելը

17:37   4 օգոստոսի, 2021

Ռեփեր Փի Դիդին՝ Շոն Քոմբսը, դարձել է «Vanity Fair» ամսագրի նոր համարի հերոսն ու հարցազրույցի ընթացքում մեկնաբանել է մայիսին Ինստագրամում արված սկանդալային հրապարակումը նախկին սիրելիի՝ Ջենիֆեր Լոպեսի մասին։ Երգչուհին հայտնվում էր լրատվամիջոցներում էջերում Բեն Աֆլեքի հետ վերամիավորման պատճառով։

Возможно, это изображение (1 человек, целующиеся люди, стоит и водоем)

Շոնը վստահեցրել է, որ չի փորձել խայթել ոչ ոքի, ինչպես այդ ժամանակ թվացել էր շատ օգտատերերի։ Իրականում նա պարզապես ցանկացել է վերադառնալ «իր կյանքի հիասքանչ շրջան»։ «Ոչ մի ծաղր, նա պարզապես իմ ընկերուհին է։ Եվ ես ոչինչ չունեմ ասելու ոչ նրա, ոչ նրա կյանքի մասին»,- նշել է արտիստը։

View this post on Instagram

A post shared by Vanity Fair (@vanityfair)

Քոմբսը հավելել է, որ նախկին ընտրյալի՝ Քիմ Փորթերի մահվանից հետո վերանայել է վերաբերմունքը սիրո հանդեպ։ Մոդելն ու դերասանուհին 47 տարեկանում կյանքից հեռացել է 2018թ․-ին։ Ռեփերի հետ հարաբերությունների ընթացքում նա երեք երեխայի է լույս աշխարհ բերել՝ որդուն՝ Քրիստիանին եւ երկվորյալներ Դ՛Լիլու Սթարին եւ Ջեսի Ջեյմսին։ Հարցազրույցում Շոնը խոստովանել է, որ եթե երբեւէ ամուսնանար, իր կինը կդառնար Քիմը։

Աղբյուրը՝ OK!



© NEWS.am STYLE