Ծաղիկներ, շպարի բացակայություն. Օլյա Հակոբյանի լուսանկարը

10:39   4 օգոստոսի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Օլյան սեւ հագուստ է կրում։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերն ու շպարված չէ։ Նրա ձեռքին վարդերի փունջ է։ Օլյան լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ արված ֆոտոշարքի համար դերասանուհին սպիտակ կոստյում էր ընտրել, սեւ տոպ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր ականջօղերը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել դերասանուհուն․ «Միշտ հիասքանչ»։



© NEWS.am STYLE