Սոնա Ռուբենյանի ոճային լուքը

13:45   4 օգոստոսի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոնան երկար զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Երգչուհին այն համադրել է սպորտային կոշիկի հետ։ Նա արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել երգչուհուն․ «Սիրուն»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Սոնան պատկերված էր եկեղեցու ֆոնին։ Երգչուհին կրում էր սպիտակ բլուզ, մոխրագույն երանգի լայն տաբատ, վերնաշապիկ։ Տաղանդավոր երգչուհու մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Նրա կերպարն ամբողջացնում էին ոճային սպորտային կոշիկներն ու փոքրիկ պայուսակը։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE