Վառ գույներ. ինչ զգեստ է ընտրում Մերի Մակարյանն ամռան համար

14:12   4 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մերին վարդագույն զգեստ է կրում։ Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում ապրող դերասանուհին այն համադրել է վառ բարձրակրունկների եւ պայուսակի հետ։ Մերին արձակել է մազերն ու բնական շպարով է։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ «Ես ցանկանում եմ․․․»,- մեկնաբանություններում գրել էր Մերին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել։



© NEWS.am STYLE