Բալիկի սպասող Մարտայի լողափնյա լուսանկարը

15:11   4 օգոստոսի, 2021

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։

Մարտան, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, լուսանկարում պատկերված է լողափին։ Երիտասարդ մայրիկը վառ գույնի, պուտավոր լողազգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի վերնաշապիկի հետ։ Երգչուհին արձակել է մազերը, արեւային ակնոց է կրում։  Հետեւորդները շտապել են մեկնաբանություններում բազմաթիվ դրական խոսքեր ուղղել Մարտային։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում էր․ նա ծաղկային պրինտով հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախապատվություն րէ տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Հետեւորդները մեկնաբանություններում շտապել էին հաճոյախոսություններ անել նրան․ «Սիրուն», «նուրբ»։



© NEWS.am STYLE