«Գեղեցիկ կին». Լիլիթ Բասյանի առօրյա կերպարը

20:37   4 օգոստոսի, 2021

Սննադաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը սպիտակ վերնաշապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ Մեկնաբանություններում Լիլիթը ներկայացրել է իր հեղինակած բանաստեղծությունը, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցիկ կին»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վառ կանաչ շապիկի հետ։ Սննդաբանը սպորտային կոշիկ էր ընտրել ու արձակել մազերը։ «Երբեք, երբեք մյուսներին թույլ մի տվեք համոզել ձեզ, թե ինչ-որ բան բարդ է կամ անհնար»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE