«Հմայիչ». Էվա Խաչատրյանի ամառային կերպարը

21:41   4 օգոստոսի, 2021

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի տոպ է կրում, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Էվան հավաքել է մազերը, նախապատվություն տվել բնական դիմահարդարմանը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել նրան․ «Հմայիչ Էվա»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Էվան ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ տոպի ու մոխրագույն պիջակի հետ։ Էվան սպիտակ սպորտային կոշիկներ էր ընտրել։ Դերասանուհին արձակել էր գանգուրները: «Լավագույն հարսանիքներից մեկի ժամանակ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE