«Աստղերն ավելի պայծառ են շողում, երբ…». Աննա Գորիգորյանը՝ լողազգեստով

22:39   4 օգոստոսի, 2021

Դերասանուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է լողափին։ Աննան վառ գույնի լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ «Աստղերն ավելի պայծառ են շողում, երբ գտնում են հետազոտողին, որին սպասում էին»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սեւ շապիկ էր կրում։ Դերասանուհին արձակել էր ուղիղ հարդարված ու մազերն ու ցույց տվել բնական գեղեցկությունը․ նա շպարված չէր։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Աննա, դու գեղեցկուհի ես»։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Ռուսաստանում՝ Սոչիում։



© NEWS.am STYLE