«Հավասարակշռություն գտնելն այնքան էլ հեշտ բան չէ, բայց եթե կա մեկը...». Զարուհի Բաբայանն՝ ամուսնու հետ

17:03   4 օգոստոսի, 2021

Երգչուհի Զարուհի Բաբայանն ընտանեկան հանգստի է մեկնել, որտեղից պարբերաբար լուսանկարներ է հրապարակում։

Այս անգամ երգչուհին ընտանեկան կադրեր է տեղադրել․ լուսանկարներում Զարուհի Բաբայանը պատկերված է ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ «Հավասարակշռություն գտնելը այնքան էլ հեշտ բան չէ, բայց եթե կա մեկը... Երկուսով ամեն ինչ հեշտ է»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ Զարուհի Բաբայանը հրապարակային շնորհավորել էր սկեսուրին՝ պարուհի Սոֆի Դեւոյանին։ «Հարազատ, իմաստուն, խորը, սիրելի եւ միակ սկեսուր, ծնունդդ շնորհավոր»,- համատեղ լուսանկարի մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE