Համարձակ ու ոճային. Սրբուկը նոր ֆոտոշարք ունի

19:39   4 օգոստոսի, 2021

Երգչուհի Սրբուկը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Նկարահանման համար Սրբուկը վառ ու ոճային կերպար է ընտրել։ Երգչուհին կանաչ պիջակ է կրում, որը համադրել է կարմիր բարձրակրունկների հետ։ Սրբուկը, որը 2019թ․-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը, արձակել է գանգուր մազերը, վառ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Ողջույն»,- լուսանկարները կարճ մակագրել է երգչուհին, իսկ հետեւորդները շտապել են նրան դրական խոսքեր գրել։

Օրեր առաջ հրապարակված սեւ-սպիտակ կադրերում երգչուհին մուգ գույնի պիջակ էր կրում։ Սրբուկը նախապատվություն էր տվել վառ շպարին։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էին գոտիներն ու աքսեսուարները։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել․ «Կրակ», «սիրուն»։



© NEWS.am STYLE