Forbes-ը նշել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհու անունը

19:07   4 օգոստոսի, 2021

Ամերիկյան «Forbes» ընկերությունն էական փոփոխությունների է կատարել աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկում։ Օգոստոսի 2-ին հայտնի է դարձել, որ «Hello Sunshine» մասնավոր պրոդյուսերական ընկերությունը նոր սեփականատերեր ունի, այն վաճառվել է 900 միլիոն դոլարով։ Բաժնետոմսերի 18 տոկոսը պատկանում էր Ռիզ Ուիզերսփունին, որն ընկերության հիմնադիրներից մեկն է։

Forbes-ը պնդում է, որ արդյունքում հայտնի դերասանուհին բոլոր հարկերի վճարումից հետո իր բանկային հաշվին նվազագույնը 120 միլիոն դոլար մուտք կանի։ Իսկ նրա անձնական կապիտալը կաճի մինչեւ 400 միլիոն դոլար։ Եվ դա, անկասկած, Ուիզերսփունին դարձնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին։

«Օսկարի» դափնեկիրը (2006թ․, լավագույն դերասանուհի «Անցնել գիծը» ֆիլմում կատարած դերի համար) «Hello Sunshine»-ը հիմնել է 2016թ․-ին։ Դա տեղի է ունեցել նախքան #MeToo շարժման հայտնի դառնալը։ Սակայն դեռ այդ ժամանակ Ռիզը ծայրահեղ դժգոհ էր Հոլիվուդում կանանց դիրքից։ Նրան դուր չէին գալիս դերերը, որոնք պարտադրվում էին դերասանուհին, ինչպես նաեւ հոնորարաները․ տղամարդիկ զգալիորեն բարձր էին վարձատրվում։

«Hello Sunshine» ընկերությունը պատասխանատու է եղել նախագծերի համար, որոնք նվիրված են կանանց եւ ժամանակակից հասարակությունում նրանց խնդիրներին։ Գլխավոր հիթեր են դարձել «Մեծ, փոքր սուտ» եւ «Առավոտյան շոու» մինի սերիալները։ Դերասանուհին խաղացել է երկու նախագծերում էլ։ «Առավոտյան շուի» յուրաքանչյուր էպիզոդի համար նա 1,2 միլիոն դոլար է ստացել։



© NEWS.am STYLE