Ֆիլիպ Կիրկորովին կրկին արգելել են մուտք գործել Ուկրաինա

20:23   4 օգոստոսի, 2021

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մուտքն Ուկրաինա։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է բլոգեր Օլեգ Ստեֆանիկը։

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել է Ֆիլիպ Կիրոկովի մուտքն Ուկրաինա, 2021թ․-ի հունիսի 29-ին ես էլեկտրոնային նամակ ուղարկեցի Ուկարիանայի անվատնագության ծառայություն՝ Ֆիլիպ Կիրկորովին անահապաղ սեւ ցուցակում ներառելու համար»,- գրել է Ստֆանիկը։

Նա նաեւ հրապարակել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պատասխանը։ Ծառայությունն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել։

2015թ․-ին Կիրկորովին ներառել են «Միրոտվորեցի» բազա Ղրիմ այցելության եւ Ռուսաստանի Դաշնությանը դրա պատկանելության վերաբերյալ արտահայտությունների պատճառով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիրկորովը հուզական է արձագանքել Ուկրաինայի անվտանգության ծառայության արգելքին եւ նույնիսկ երգել է «Рідна мати моя, ти ночей не доспала…»։

 



© NEWS.am STYLE