«Քաֆֆ» ականջօղեր. նրբաղեղ գեղեցկությունը՝ աղջիկների ականջներին

19:24   8 հոկտեմբերի, 2013

Առաջին «Քաֆֆ» ականջօղերը (ear cuffs — անգլ.) հայտնվել են դեռեւս Հին Հռոմում: Այն ժամանակ Հնդկաստանում ճանապարհորդող մարդիկ Հռոմ էին բերել դեկորատիվ զարդարանքի նմանվող մեծ հնդկական ականջօղեր:

Այն ժամանակվանից ի վեր հնդկական զարդարանքը ընդունվեց Եվրոպայում: «Քաֆֆա» ականջօղերի երկրորդ վերածնունդը տեղի է ունեցել 50-60-ական թվականներին, որից հետո նրանք մոռածության մատնվեցին երկար տարիներ: Սակայն այս տարի «Քաֆֆա»  ականջօղերը, որոնք ավելի շուտ խաղալիք օղեր են հիշեցնում, վերադարձել են յուրաքանչյուր նորաձեւ աղջկա զարդատուփ:

Իսկ Կարա Դելեվինի եւ մյուս աստղերի  հայտնվելը՝ «քաֆֆերը» ականջներին միայն մեծացրել է հետաքրքրությունը դեպի այդ ականջօղերի տեսակը: Գոյություն ունի «քաֆֆերի» մի քանի տեսակ:

Նրանցից ամենատարածվածն են ականջների հետեւում թեք մասնիկներով «քաֆֆերը»: Այս տեսակի օղերի հարմարավետությունը ինչպես երիտասարդ, այնպես էլ փոքր ինչ ավելի հասակավ կանանց եւ աղջիկների ուշադրության կենտրոնում են: Չէ՞ որ այդ թեք մասնիկը հեշտությամբ կարելի է տեղավորել ականջի հետեւում: Սովորաբար «քաֆֆերը» ականջներից մեկին են կրում, իսկ երկրորդին մեխ-ականջօղեր են փակցնում: 

«Քաֆֆերը» ոչ միայն շքեղ ընդունելությունների եւ հանդիպումների համար նախատեսված զարդեր են: Այդ՝ իրենց տեսքով չափազանց գեղեցիկ ականջօղերը կարելի է կրել ամենուրեք:

Աչքի չընկնող «քաֆֆերը»կարելի աշխատավայրում կրել, իսկ մեծ ու ծանր օղերը՝ օգտագործել  շքեղ հագուստով՝ հատուկ առիթների համար: Դիզայներների ուշադրությունից չեն վրիպել նաեւ հակառակ սեռի  ականջօղերի սիրահարները:

Այս դեպքում արծաթե օղերի տեսքով խիստ «քաֆֆերը» հիանալի տեսք կունենան այն տղաների ականջներին, ովքեր չեն ցանկանում դակել իրենց ականջները:

«Քաֆֆերը» այլ տեսակի օղերից շատ ավելի անվտանգ են: Նրանք չեն փչացնում ականջների ձեւը, եւ նրանց կորցնելը գրեթե անհնար է: Սակայն ամենակարեւորն այն է, որ իրենց կրողներին «քաֆֆերը» շքեղ եւ առեղծվածային տեսք են տալիս:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE