Ջենիֆեր Էնիսթոնը հրաժարվել է շփվել պատվաստմանը դեմ մարդկանց հետ

23:08   4 օգոստոսի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը հրաժարվել է շփվել պատվաստմանը դեմ ընկերների հետ։ Այս մասին հայտնում է InStyle պարբերականը։

«Դեռեւս կա մարդկանց մի մեծ խումբ, որը դեմ է պատվաստումներին կամ պարզապես չի լսում փաստերը։ Դա իսկական խայտառակություն է։ Ես վերջերս կորցրել է մի քանի մարդկանց իր շրջապատից, ովքեր հրաժարվել են պատվաստել։ Դա ցավալի էր», - պատմել է «Ընկերների» աստղը։

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят, верхняя одежда, дорога и текст «WEST LIBRA PARKING 625 lope»)

Նա խոստովանել է, որ յուրաքանչյուր ոք ունի սեփական կարծիքի իրավունք, սակայն հաճախ այդ կարծիքը ոչ մի բանի վրա չի հիմնվում։ Այդ կապակցությամբ Էնիսթոնն անհրաժեշտ է համարում հանրությանը տեղեկացնել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին:

Անցյալ տարի հայտնի է դարձել, որ 1995 թվականի լուսանկարը, որտեղ դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը մերկ է ներկայացել, աճուրդի կհանվի բարեգործական նպատակներով: Լուսանկարն արվել է լուսանկարիչ Մարկ Սելիգերի կողմից։ Վաճառքից ստացված բոլոր միջոցներն ուղղվել են կորոնավիրուսի դեմ պայքարին, մասնավորապես, ավելի քիչ ապահովված քաղաքացիների համար անվճար թեստավորման եւ առողջապահական ծառայությունների համար:



© NEWS.am STYLE