«Հոգուս ու սրտիս անբաժան մասնիկ»․ Քրիստինա Եղոյանի եւ քույրիկի ջերմ լուսանկարը

23:39   4 օգոստոսի, 2021

Երգչուհի Քրիստինա Եղոյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է քրոջ՝ Նարեի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում քույրիկները ջերմ գրկախառնված են։ Կրում են սեւ հանդերձանք։ Քրիստինայի մազերը հավաքված են, նախընտրել է վառ ու ընդգծված շպար։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Հոգուս ու սրտիս անբաժան մասնիկ»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Քրիստինան սպիտակ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Երգչուհին այն համադրել էր բարձրակրունկների հետ։ Նա հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ սեւ պայուսակն ու ժամացույցը։ «Երեւան»,- մեկնաբանություններում գրել էր նա։ 



© NEWS.am STYLE