Կորոնավիրուսից մահացել է «Խավարի ասպետը» ֆիլմի աստղի որդին

10:19   5 օգոստոսի, 2021

Ամերիկացի դերասան Մայքլ Ջեյ Ուայթը, որը նկարահանվել է «Խավարի ասպետը» ֆիլմում, հայտարարել է, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է իր 38-ամյա որդին, որի անունը չի հայտնել։ Նրա խոսքերը մեջբերել է New York Post-ը։

53-ամյա Ուայթը նշել է, որ ինքը «մեծացել է իր երեխայի հետ միաժամանակ», քանի որ նա լույս աշխարհ է եկել, երբ ինքն ընդամենը 15 տարեկան է եղել։ Դերասանը նշել է, որ որդին կապվել է քրեական տարրերի հետ եւ թմրանյութեր օգտագործել։ Ուայթի խոսքով՝ մահացած որդու իմունային համակարգն արդեն լրջորեն թուլացած էր նախքան կորոնավիրուսով վարակվելը։ «Դա վերջին հարվածն էր»,- նշել է նա։

Մայքլ Ջեյ Ուայթը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Անվիճելի 2», «Թայսոն» եւ «Ունիվերսալ զինվորը»։

Օգոստոսի 2-ին հաղորդվում էր, որ մահացել է ամերիկացի ռեփեր Fetty Wap-ի (իսկական անունը՝ Վիլի Մաքսվել II) չորսամյա դուստրը՝ Լորեն։ Մահվան պատճառը չէր նշվում։

 



© NEWS.am STYLE