Ոճային զգեստ. Իվետա Մուկուչյանի լուսանկարը

10:39   5 օգոստոսի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Իվետան երկար զգեստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու ցածրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է ոճային պայուասկը։ Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Իվետա Մուկուչյանը վարդագույն բլուզ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր վզնոցը։ «Բարի լույս, աշխարհ: Ինչ-որ տարօրինակ էներգիա կա, դո՞ւք էլ զգում այն։ Փոփոխությունների կարեւոր ժամանակներ ենք ապրում եւ պետք է հոգ տանենք մեր մասին։ Կենտրոնացեք լավ մտքերի վրա, թույլ մի տուր, որ վատ մտքերը հասնեն սրտիդ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE