Զգացմունքային. Մարիամ Ալեքսանյանի հմայիչ կերպարը

11:55   5 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Մարիամ Ալեքսանյանը սեւ հագուստ է կրում, որ բաց է ուսերի հատվածում։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ վզնոցները։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ հագուստ էր կրում, որը համադրել էր սպիտակ տոպի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Մարիամի կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ պայուսակ, վզնոցներ ու մատանիներ։



© NEWS.am STYLE