«Գեղեցիկ հայուհի». առաջնեկի ծնունդին սպասող Սոֆյա Պողոսյանի նոր լուսանկարը

12:13   5 օգոստոսի, 2021

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը պատկերված է լողափին։ Սոֆյան արձակել է մազերն ու նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը եւ նուրբ վզնոցը։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները դրական խոսքեր են գրել դերասանուհուն, որը սպասում է առաջնեկի ծնունդին․ «Գեղեցիկ հայուհի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Սոֆյա Պողոսյանը հավաքել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Լաս Վեգասում։

 



© NEWS.am STYLE