«Յուրաքանչյուրիս կյանքում կան բարդություններ, եւ դրանք պարզապես պետք է հաղթահարել». Հասմիկ Խոջյան

14:14   5 օգոստոսի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Հասմիկն արձակել է մազերն ու շպարված չէ։ Կերպարն ամողջական են դարձնում աքսեսուարները՝ արեւային ակնոց, լայեզր գլխարկ։ «ժպտա՜ կյանքին եւ վստահ եղիր, որ կյանքն էլ քեզ կժտա։ Սիրիր եւ վայելիր կյանքն այնպես, որ հիշարժան դարձնես ամեն օրդ։ Մի՛ բողոքիր: Հիշի՛ր, որ յուրաքանչյուրիս կյանքում կան բարդություններ և որ դրանք պարզապես պետք է հաղթահարել։ Ոչ ոք իդեալական չէ: Աշխատիր ինքդ քեզ վրա՝ մտքիդ, մարմնիդ եւ ուղեղիդ։ Մոտիվացրու ինքդ քեզ այն ամենով, ինչից դու հաճույք ես ստանում։ Շրջապատիր քեզ այն մարդկանցով, ովքեր քեզ ժպիտ են պարգեւում ու երջանկացնում են»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարներում Հասմիկը ծաղկային պրինտով, երկարափեշ զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, առանց շպարի էր։ Կերպարն ամբողջացրել էին ծղոտե գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Հասմիկի հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Ամենասիրուն աղջիկ»։



© NEWS.am STYLE