Dr. Dre-ի դուստրն անտուն է դարձել եւ հոր հետ շփվում է ներկայացուցիչների միջոցով

12:57   5 օգոստոսի, 2021

Աֆրոամերիկացի ռեփեր Dr. Dre-ի (Անդրե Ռոմել Յանգ) դուստրը՝ Լատանիա Լանգը, անտուն է դարձել։ Իր վիճակի մասին նա պատմել է Daily Mail-ին։

Լատանիան լույս աշխարհ է եկել Dr. Dre-ի առաջին ամուսնության ընթացքում։ Ռեփերը նրա մորից՝ Լիզա Ջոնսոնից, բաժանվել է, երբ աղջիկը հինգ տարեկան է եղել։ Յանգը միայնակ մեծացնում է չորս երեխաներին։ «Երեխաներս հիմա ընկերներիս մոտ են, ավտոմեքենայում միայն ես եմ ապրում»,- նշել է նա։

View this post on Instagram

A post shared by Dr. Dre (@drdre)

Կինը խոստովանել է, որ չունի հոր հեռախոսահամարը, որին չի տեսել արդեն 18 տարի․ նա ստիպված է հոր հետ շփվել ներկայացուցիչների միջոցով։

Հունվարին հայտնի է դարձել, որ Dr. Dre-ն վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել։ 2020թ․-ին նրան լքել է կինը՝ Նիկոլ Յանգը։ Նա արտիստից յուրաքանչյուր ամիս մոտ երկու միլիոն դոլարի չափով ալիմենտ էր պահանջում։

 



© NEWS.am STYLE