Թողարկվել է «Մոխրոտիկի» նոր թրեյլերը՝ գենդերային առումով չեզոք փերի-կնքամոր մասնակցությամբ

13:21   5 օգոստոսի, 2021

Թողարկվել է նոր «Մոխրոտիկի» թրեյլերը գենդերային առումով չեզոք փերի-կնքամոր մասնակցությամբ, որին մարմնավորում է դերասան Բիլի Փորթերը։ Հոլովակը հրապարակվել է Amazon Prime Video-ի YouTube-յան ալիքում։

Նոր ժապավենում գլխավոր հերոսուհին տարակուսած է ինքնաիրացման հարցերով։ Բացի տնային գործերից՝ նա զբաղվում է դիզայնով եւ զգեստներ կարելով, երազում է ապագայում բացել իր «Զգեստներ Էլլայից» ատելիեն։

Մոխրոտիկի կերպարը մարմնավորել է երգչուհի Կամիլա Կաբելիոն, որի համար այս նախագիծը դեբյուտային է կինոյում։ Ժապավենի ռեժիսորը, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 3-ին, Քեյ Քենոնն է։

Ավելի վաղ Բիլի Փորթերը մեկնաբանել է փերիի վերափոխվելը՝ նշելով՝ «կախարդանքը սեռ չունի»։ «Ես կարծում եմ, որ երիտասարդ սերունդն, իսկապես, պատրաստ է դրան։ Երեխաները պատրաստ են»,- հայտարարել է նա։ Փորթերի խոսքով՝ «Մոխրոտիկը» դասական հեքիաթ կդառնա նոր սերնդի համար, որը հանգիստ է վերաբերվում էկրաններին այդպիսի հերոսների հայտնվելուն։



© NEWS.am STYLE