«Բնական գեղեցկություն». Մարիամ Ադամյանի եթերային կերպարը

20:45   5 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ադամյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին սպիտակ զգեստ է կրում։ Մարիամը հավաքել է մազերը, գլխազարդ ընտրել։ Կերպարն ամբողջացնում է նուրբ շպարը։ Մարիամը լուսանկարը չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել․ «Բնական գեղեցկություն»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարն արվել էր բնության գրկում։ Դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում ու արձակել էր մազերը։ Մարիամ Ադամյանը նախապատվություն էր տվել բնական դիմահարդարմանը, կերպարն ամբողջացրել էր խոշոր ականջօղերով։ Լուսանկարը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները դերասանուհուն դրական խոսքեր էին գրել․ «Տաղանդավոր աղջիկ»։  



© NEWS.am STYLE