Հայտնի ապրանքանիշը հայց է ներկայացրել Քենդալ Ջենների դեմ եւ մոտ երկու միլիոն դոլար է պահանջում

15:49   5 օգոստոսի, 2021

Քենդալ Ջենները, կարծես թե, լուրջ խնդիրներ ունի օրենքի հետ։ Իտալական Liu Jo հագուստի ապրանքանիշը սուպերմոդելի դեմ դատական հայց է ներկայացրել մոդելային պայմանագրի պայմանները խախտելու համար։

Ըստ պայմանագրի՝ մոդելը պետք է մասնակցեր երկու ֆոտոնկարահանման, սակայն ներկայացել է միայն մեկին։ Ի սկզբանե, նկարահանումները ծրագրված էին 2020թ․-ի մարտին, սակայն կազմակերպիչներն այն հետաձգել են համավարակի պատճառով։

View this post on Instagram

A post shared by Kendall (@kendalljenner)

Liu Jo-ն փաստաթղթերում պնդում է, որ իրենք առաջարկել են նկարահանումները հետաձգել մինչեւ 2020թ․-ի աշուն՝ այն ժամանակ, որը հարմար կլինի Քենդալին, սակայն «արդյունքում նա մերժել է փոխզիջման մասին բարեխիղճ առաջարկները»,- հայտնում է TMZ-ն։ Ընկերությունը պնդում է, որ առաջարկել են նկարահանումն անցկացնել 2020թ․-ի հոկտեմբերին, սակայն Քենդալի մենեջերները նշել են, որ դա հնարավոր չէ։

Փետրվարին Liu Jo-ն Ջեններին 1,3 միլիոն դոլար է վճարել երկու նկարահանման համար, այդ պատճառով այժմ հույս ունի ոչ միայն հոնորարը ստանալ, այլեւ փոխհատուցում տապալված նկարահանման համար։

View this post on Instagram

A post shared by Kendall (@kendalljenner)

Մոդելի ներկայացուցիչները եւս չեն լռել։ Ջենների թիմն ասում է, որ իրենք բազմաթիվ անգամներ փորձել են ապրանքանիշի հետ փոխզիջման հասնել՝ առաջարկելով նկարահանումն անցկացնել ԱՄՆ-ում։ Քենդալի «The Society Management» գործակալությունը խոսել է TMZ-ի հետ՝ հայցն «անհիմն» համարելով։



© NEWS.am STYLE