«Երբ զբաղվածությունս խանգարում է նրանց հետ շփվելուն, ես ընտրում եմ նրանց». Սարգիս Գրիգորյանը՝ դուստրերի հետ

16:11   5 օգոստոսի, 2021

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են լողափին։ Սարգիսը պատկերված է դուստրերի հետ։ «Երբ ազատ եմ, միշտ նրանց հետ եմ: Իսկ երբ զբաղվածությունս խանգարում է նրանց հետ շփվելուն, ես ընտրում եմ նրանց»,- գրել է դերասանը։ Լուսանկարներն արվել են Կալիֆոռնիայում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սարգիսը պատկերված էր կնոջ՝ դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանի եւ իրենց դուստրերի հետ։ Ընտանիքը վերջերս բնակության է տեղափոխվել ԱՄՆ։ «Իմոնք... ընտանիքս ...ես»,- մեկնաբանություններում գրել էր Սարգիսը։



© NEWS.am STYLE