Երգչուհի Մաքսիմին փրկել են դեղամիջոցով, որից մահացել է Մայքլ Ջեքսոնը

17:41   5 օգոստոսի, 2021

Վերջին օրերին Մաքսիմի մտերիմներն ու ներկայացուցիչները երգչուհու երկրպագուներին ուրախացնում են նրա վիճակի մասին լավ լուրերով։ Հաղորդվում է, որ Մարինա Մաքսմովան դուրս է եկել արհեստական կոմայից եւ վերականգնվում է թոքերի ծանր ախտահարումից հետո։

Արտիստն այժմ շնչում է դիմակով, իսկ բժշկական անձնակազմը նրան բաժանմունքում տեղաշարժում է անվասայլակով։ «Знаешь ли ты» երգի կատարողը պարզ գիտակցություն ունի եւ արդեն իսկ հասցրել է խոսել իր ներկայացուցիչների ու դուստրերի հետ։

Բժիշկների խոսքով՝ տեւական ժամանակ դեղամիջոցներով բուժումը նրա օրգանիզմին վնաս չի հասցրել։ Պարզվում է՝ №52 հիվանդանոցում Մարինային բուժել են պրոպոֆոլով։ Բժիշկները պնդում են, որ միայն առաջին հայցքից անվտանգ թվացող այդ դեղամիջոցը կարելի է ընդունել միայն մասնագետների հսկողության ներքո։ Դեղամիջոցի գերդոզավորումը կարող է հանգեցնել մահվան ելքի։

«Գլխավորը չափաբաժինը չգերազանցելն է։ Մայքլ Ջեքսոնն այդ դեղամիջոցն ընդունում էր քնի կարգավորման համար։ Եվ ըստ պաշտոնական աղբյուրների տվյալների՝ մահացել է հենց գերդոզավորման արդյունքում»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է բժիշկ-նյարդաբան Վիկտոր Կոսը։

2009թ․-ին մահացած Մայքլ Ջեքսոնը մահվանը նախորդած ամիսների ընթացքում պրոպոֆոլ է ընդունել։ Փոփի արքան կյանքից հեռացել է անեսթետիկի եւ տրանկվիլիզատորների «մահացու կոկտեյլի» պատճառով, որոնք երգչին ներարկել է նրան բուժող Կոնրադ Մյուրեյը։

 

 



© NEWS.am STYLE