Բաժանումից հետո կմնա առանց ոչնչի. Բորոդինան Կուրբան Օմարովի հետ ամուսնության ընթացքում ունեցվածքը ձեռք է բերել իր հոնորարներով

19:43   5 օգոստոսի, 2021

Օգոստոսի 6-ին տեղի կունենա Քսենիա Բորոդինայի եւ Կուրբան Օմարովի ամուսնալուծության գործով նիստը։ Փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով՝ ամուսնալուծությունը խաղաղ պետք է լինի։ Դատավորը քննում է «երեխաներ ունեցող ամուսինների ամուսնությունը լուծելու գործը»։ Դատական նիստի ընթացքում չեն քննվում ամուսինների պահանջները, այս փուլում պահանջներ չկան։

Ամբողջ անշարժ գույքը ձեռք է բերվել Քսենիա Բորոդինայի գովազդային եւ հեռուստատեսային հոնորարներով։ Բորոդինայի գործընկերը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է․ «Մոսկվայում գտնվում Բորոդինայի բնակարանը ձեռք է բերվել դեռ Միխայիլ Տերեխնի հետ հարաբերությունների ընթացքում՝ նախքան Կուրբան Օմարովի հետ ծանոթությունը։ Քսենիան երկու դուստր ունի, որոնք լույս աշխարհ են եկել երկու ամուսնության ընթացքում․ նա մայրաքաղաքում բնակարաններ է գնել ե՛ւ Մարուսյայի, եւ Թեոնայի համար։ Նոր Ռիգայի բնակարանը, ուր նա ապրել է ամուսնու եւ դուստրերի հետ, գնվել է, վերանորոգվել Քսենիայի հոնարարներով։ Կուրբանը հազիվ թե ցածրանա՝ կիսելու համար քոթեջն, ուր ապրում է րա դուստրը։ Տղամարդը պետք է հասկանա, որ արդարության սկզբունքով՝ տունն իրեն չի պատկանում»։

Քսենիան քաղաքից դուրս գտնվող բնակարանում ապրում է երկու դուստրերի եւ սպասուհու հետ, ընտանիքին հաճախ է այցելում հեռուստահաղորդավարուհու մայրը։ Օմարովը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել ամուսնության ընթացքում ձեռք բերված ունեցվածքի նկատմամբ պահանջներից հանուն նրա, որ Քսենիան չխոչընդոտի իր ու դստեր շփմանը։ Սակայն Բորոդինան չէր էլ պատրաստվում նման բան անել․ աղջիկը կապված է հոր հետ, այդ պատճառով Կուրբանը հանդիպում է ու շփվում Թեոնայի հետ։ Օմարովը որդի ունի, որը ծնվել է առաջին ամուսնության ընթացքում․ նա եւս շփվում է քրոջ հետ։

Курбан у того самого загородного дома, собственником которого с самого начала была его теща.

Քսենիա Բորոդինան առայժմ լռում է ամուսնալուծության պատճառների մասին․ չեզոքություն է պահպանում հանուն դստեր։ Սակայն Քսյուշայի ընկերները գիտեն․ աստղն անձամբ է վճարել թանկարժեք հանգստավայրերի, գնումների եւ գեղեցիկ կյանքի այլ ատրիբուտների համար։

«Դոմ 2»-ի հաղորդավարուհին պատրաստվում է անձնագրում Օմարով ազգանունը փոխել Բվորոդինայի։ «Հիմա ես ցանկանում եմ ապրել իմ հաճույքի համար եւ առայժմ ոչնչի մասին չեմ մտածում։ Իսկ ճակատագիրը, միեւնույնն է, մեզ կտանի այն ճանապարհով, որով հարկավոր է գնալ ու ուրախանալ»,- նշել է Բորոդինան։

Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի նյութերի



© NEWS.am STYLE