Կարինա Ավանեսյանից բաժանվելու հետո նիհարած Սլեպակովի արտաքինը ցնցել է երկրպագուներին

18:39   5 օգոստոսի, 2021

Պրոդյուսեր Սեմյոն Սլեպակովը վերջին շրջանում հազվադեպ է ներկայանում հանրությանը։ Վերջերս արտիսն Ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք ցնցել են հետեւորդներին։ Սեմյոնը լրջորեն նիհարել է, այնքան, որ հին հագուստն այլեւ չի համապատասխանում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Իր էջում Սլետակովը հայտնել է, որ վերջերս կլինիկաներից մեկում դետոքս կուրս է անցել, ուր բժիշկների հսկողության ներքո հաճախ են նիհարում ռուս աստղերը։ Հետեւորդներն անմիջապես նշել են, որ հագուստն այժմ ակնհայտորեն մեծ է, եւ արտիստի զգեստապահարանը հարկավոր է թարմացնել։

Подписчики немедленно отметили, что футболка и штаны юмориста, в которых он запечатлен на фото, еще недавно были ему в самый раз. Фото: Инстаграм.

Երկրպագուները վստահ են, որ նոր կերպարում Սլեպակովն ավելի շատ շանսեր ունի կարգավորելու անձնական կյանքը։ Հումորիստը երկու տարի առաջ բաժանվել է կնոջից, սակայն երկար ժամանակ թաքցրել է այդ փաստը։ 2019թ․-ին Քսենիա Սոբչակը պատահականորեն հայտնել էր, որ Սլեպակովը բաժանվել է կնոջից՝ Կարինայից։ Սակայն նա այդ փաստը չի հաստատել։ Եվ միայն այս տարվա մայիսին է Սլեպակովը բացահայտել անձնական կյանքի մանրամասները։ «Ես արդեն վաղուց ամուսնացած չեմ, ձեզ մանրամասներով չեմ հոգնեցնի։ Տխուր է, բայց կյանքն այդպիսին է։ Նախորդ աշնանը մեզ ամուսնալուծել են»,- Ինստագրամայն էջում գրել էր նա։

Սլեպակովը Կարինա Ավանեսյանի հետ ամուսնացել էր 2012թ․-ին։ Կարինան շոու-բիզնեսի աշխարհից չէ, նա մասնագիտությամբ իրավաբան է։ Դերասանի շրջապատում կարծում էին, որ նա լավ թեկածնու էր դերասանի համար։ Կարինան միլիոնատեր, գործարար Իգոր Ավանեսյանի դուստրն է։ «Forbes» ամսագրի տեղեկություններով՝ նա 360 միլիոն դոլարով ամենահարուստ ռուսների ցանկում է։

Поклонники уверены, что в новом постройневшем образе у Слепакова больше шансов наладить свою личную жизнь. Фото: Инстаграм.

Լուրեր էին պտտվում, որ «Camedy Club»-ի անդամի ամուսնությունը փլուզվել է դավաճանության պատճառով։ Սլեպակովին սիրավեպ էին վերագրում դերասանուհին Սվետլանա Խոդչենկովայի հետ։ Սակայն ոչ դերասանուհին, ոչ շոումենն ասեկոսեները չէին հաստատում։

Լուսանկաները՝ Instagram



© NEWS.am STYLE